Հանրագիտարան

Մխիթար Հերացի

Հայ բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացին ծնվել է 1120թ.։ Հայ դասական բժշկության հիմնադիրն է։ Մասնագիտական կրթությունն ստացել է Կիլիկյան Հայաստանում։
Գիտաբժշկական գործունեությունը ծավալել է Սիս քաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ: Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին: XII դ. 60-ական թթ. արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ:
 
Բժշկի գործունեության հետ միաժամանակ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել մարդակազմության, ախտաբանության, ակնաբուժության, դեղագիտության ու բնագիտության հարցերի նկատմամբ, դարձել հայ բժշկության մի շարք ճյուղերի հիմնադիր և ստեղծել արժեքավոր երկեր, որոնցից պահպանվել են սոսկ մասունքներ:
 
Հերացու գիտական ժառանգության ուսումնասիրությունը թևակոխել է մի նոր փուլ, բուսաբուժության բնագավառում մեծ բժշկապետի հարուստ փորձը ժամանակակից բժշկության համար լուրջ ուշադրության և հետազոտման առարկա է դարձել: «Ջերմանց մխիթարություն» աշխատությունն առաջին անգամ հրատարակվել է Վենետիկում 1832թ.-ին, 1955թ.-ին՝ Երևանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: